Պատգամավորը չի գողացել ԲՀԿ 100 միլիոնը

աբրահամԱյսօր մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցաթյան պատգամավոր Աբրահամ Մանուկյանը վերցրել Է կուսակցությանը պատկանող ավելի քան 100 միլիոն դրամի հասնող գումարը և փախել Հայաստանից։

Այսօր Politik.am-ը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցրեց ճի՞շտ է, որ Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցության գումարները և փախել Հայաստանից, նա պատասխանեց. «Դա բացարձակ ապատեղեկատվություն է, և ավելին, անբարոյականության է նման լարեր տարածելը, ուստի ես հարկ չեմ համարում անգամ նման կարգի անպարկեշտ լուրերին անդրադառնալ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Դիտվել է 222 անգամ
 


Այս թեմայով