Պատգամավորը Գլխավոր դատախազին հիշեցրեց իր տված «տղամարդու խոսքը»

nara«Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ նախաբանին հնչած ելույթը չբավարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին:

«Ձեր զեկույցը սրտի թրթիռների, ելևէջների էր նմանվում, հոգևորականի կամ փսիխոթերապևտի զեկույցի էր նմանվում։ Մենք ակնկալում էինք, որ կոնկրետ գործի մասին զեկուցեք, եթե կարիք ունենայինք նման զեկույցի, կհրավիրեինք որևէ հոգևորականի կամ կաթողիկոսին»,-այս մասին այսօր Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված ԱԺ լսումների ժամանակ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց գլխավոր դատախազին օրեր առաջ Գյումրիում տված «տղամարդու խոսքը», որ կդիմի ՌԴ դատախազին և հիշեցրեց, թե արդյոք էմոցիայի՞ տակ արված հայտարարություն էր, թե՞ տղամարդու խոսք:

«Բա որ գիտեիք, որ ըստ ՀՀ օրենսդրության սահմանը հատողը ձերբակալվում է ՀՀ իրավապահների կողմից, ի՞նչն էր խանգարում ՀՀ իրավապահներին ձերբակալել նրան»,-հարցրեց Զոհրաբյանը:

«Ես այստեղ չեմ պատրաստվում ներկայացնել քննչական պլանավորումը, որովհետև գործի քննության օբյեկտիվության ապահովման համար ես չեմ հրապարակելու նախաքննության գաղտնիք հանդիսացող որևէ հանգամանք»,-իր խոսքում ասաց ՀՀ գլխավոր դատախազը՝ կրկին հիշեցնելով, որ ՌԴ դատախազին կդիմի միայն այն դեպքում, երբ դիմելու հետ կապված ցանկացած հարց պատրաստ լինի:

«Հասարակության մեջ և շատերի մոտ աղավաղվել է տղամարդկության վերաբերյալ պատկերացումները… Ես երբեք չեմ դրժում իմ պարտականությունների կատարման որևէ գործընթաց… Դիմելու եմ, երբ անհրաժեշտ հիմքերը լինեն: Իմ գործողությունները պետք է ունենան համապատասխան հիմք»,-ասաց Կոստանյանը:

Դիտվել է 118 անգամ
 


Այս թեմայով