Պատգամավորը բարձրացրեց կրթաթոշակների հարցը

23079Այսօր ` ԱԺ-ում,   «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեղ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Վ. Էնֆիաջյանը հետաքրքվեց, թե ինչով է պայմանավորված այն փաստը, որ բուհերում ուսման վարձերը բարձրանում են, սակայն կրթաթոշակները 5-6 հազար դրամից չեն բարձրանում: Նրա խոսքով, այսպիսի վերաբերմունքն ուսանողների նկատմամբ անարդարացի է, և բացի այդ չի կարող խթան հանդիսանալ ուսումնառության որակի բարձրացման համար, այլ հակառակը: Արմեն Աշոտյանի խոսքով պետությունը անվճար տեղեր է սահմանում ուսանողների համար, որը նույնպես կրթաթոշակային ծրագիր է:

Պատգամավորը հակադարձեց, ասելով.  «Անկախ դրանից, ուսումնառության ընթացքում տրվող կրթաթոշակը տարիներ շարունակ նույնն է մնացել, իսկ պետության կողմից լավ սովորող ուսանողին ընդամենը 5000 դրամով օժանդակելն անարդարացի վերաբերմունք է, և բացի այդ՝ կրթաթոշակը՝ որպես ուսանողին տրվող խրախուսանք և պարգևատրում, հասարակության մեջ նույնպես բարձրացնում է կրթության և գիտելիքի նկատմամբ վերաբերմունքն ու հարգանքը» :

Դիտվել է 32 անգամ
 


Այս թեմայով