Home » ՄԱՄՈՒԼ » Պատգամավորական էթիկայի մասին

Պատգամավորական էթիկայի մասին

arm138207277869 «Ի՞նչ է նշանակում, օրինակ, որևէ կրթություն չունեցող պատերազմի հերոսին դարձնել գեներալ (այդ կոչումը տալիս են ոչ թե խիզախության, այլ գիտելիքների, հմտությունների համար), բիզնեսմեն և պատգամավոր։ Նա պետք է նստեր տանը, ստանար շատ բարձր թոշակ, նրան պետք է տանեին զորամասեր, դպրոցներ, որտեղ նա կբացատրեր, թե ինչպես է պետք սիրել հայրենի հողը և պաշտպանել այն։ Իսկ նրան և նրա նմաններին 90-ականների կեսերից դարձրեցին ժողովրդի վրա բռնանալու բութ գործիք և որպես «շնորհակալություն» տվեցին այն, ինչին նա արժանի չէ։ Մարդուն գցեցին փողի և «հաբրգածության» ծուղակը և հիմա նրանից ինչ-որ վարքականոն, ինչ–որ էթիկա են պահանջում։ Ինքը դրանցից նույնքան հեոու է, որքան պատգամավորական մանդատից։

Եվ այդ գեներալը վատագույն տարբերակը չէ։ Կան մի քանի տասնյակ պատգամավորներ՝ շատ ավելի քիչ արժանիքներով ու ծառայություններով, որոնք ոչ միայն չգիտեն, թե ինչ է նշանակում «էթիկա», այլև տեղյակ չեն, թե ինչ տեղ է խորհրդարանը։ Բայց եթե նրանց «վերևից» քսի տան որևէ մեկի, ենթադրենք՝ Զարուհի Փոստանջյանի վրա, նրանք, իհարկե, կակտիվանան. «Հա, նա թուրք ա՝ նրան պետք ա մորթել»։

 

Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:

Դիտվել է 48 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy