Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Պատանուն գլխատել են արևմտյան երաժշտություն լսելու համար

Պատանուն գլխատել են արևմտյան երաժշտություն լսելու համար

12745762_980720208631860_2106520769943841394_n«Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները Իրաքի Մոսուլ քաղաքում 15-ամյա պատանու են գլխատել՝ աուդիո-նվագարկչով արևմտյան երաժշտություն լսելու պատճառով: Այհամ Հուսեին անունով երիտասարդին ԻՊ-ի անդամները ձերբակալել են քաղաքի շուկայում գտնվող նրա հոր խանութում, երբ նկատել են, որ երիտասարդն արևմտյան ծագման փոփ երաժշտություն է լսում, ապա դաժան ծեծի են ենթարկել «իրավախախտին», իսկ շրջանի «շարիաթական դատարանը» վերջինին դատապարտել է մահապատժի:
Հայտնի է նաև, որ երիտասարդի հրապարակային գլխատումն իրականացվել է Մոսուլի կենտրոնում «Բուլդոզեր» մականունը կրող ԻՊ-ի հայտնի դահիճի կողմից (գրառմանը կցված նկարում «Բուլդոզերն» է):
Հերթական անգամ ականատես ենք լինում, որ այս ծայրահեղական կառույցի դաժանությունը սահմաններ չունի…

Գրում է Արմեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 242 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy