Պատանդ մնացած փոխոստիկանապետը 2 բնակարան է գնել. «ՀԺ»

Vardan_Yeghiazaryan-kol-6.10.14jpg«ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, որը ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում մոտ մեկ շաբաթ անցկացրեց, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2015 թվականի իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը։

 

Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Եղիազարյանը բազմաբնակարան շենքում երկու բնակարան է գնել, որոնցից մեկի համար վճարել է ավելի քան-27 միլիոն դրամ, իսկ մյուս բնակարանի գնման արժեքը նշված չի հայտարարագրում, այսինքն՝ թերի է լրացված։

 

Փոխոստիկանապետը նախորդ տարվա սկզբում հայտարարագրել է 2.1 միլիոն դրամ, 2.5 հազար ԱՄՆ դոլար, 3.1 հազար եվրո, որոնք տարվա վերջում դարձել են համապատասխանաբար՝ 1.85 միլիոն դրամ, 3.15 հազար դոլար, 4.3 հազար եվրո։ Նախորդ տարի Վարդան Եղիազարյանը եկամուտ է ստացել աշխատավարձից և նվիրատվությունից։ Աշխատավարձը կազմել է 5 մլն դրամ։ Նա 27.3 միլիոն դրամի համարժեք բնամթերքի տեսքով նվեր է ստացել։ Այս դեմքում ևս չի նշվում, թե բնամթերքը կոնկրետ ինչ է եղել։ Փոխոստիկանապետի նախորդ տարիների հայտարարագրերից էլ պարզ է դառնում, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ (2014 թ.) նա ունեցել է 1 ամառանոց և մեկ բնակարան։

 

Եղիազարյանի կինը՝ Կարինե Միրզոյանը, նախորդ տարի հայտարարագրել է 2.2 միլիոն դրամ, 3 հազար ԱՄՆ դոլար և 3.8 հազար եվրո։ Վերջինս եկամուտ է ստացել բացառապես աշխատավարձից, որը ողջ տարվա համար կազմել է 1.8 միլիոն դրամ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 247 անգամ
 


Այս թեմայով