Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել

Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ պահվող 3-ամյա երեխան ազատ արձակվեց:

Քիչ առաջ մանկապարտեզի ներսում հնչեցին կրակոցներ,որից րոպեներ անց պատանդառված երեխան դուրս բերվեց մանկապարտեզի տարածքից ու ընտանիքի անդամների հետ հեռացան դեպքի վայրից։

Բժիշկները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ երկու վիրավոր կա։ Բացի երեխայից ներսում էին նաև մանկապարտեզի վարիչը և ևս 1 աշխատակուհի։ Աշխատակիցները ունեն վնասվածքներ։

Քիչ առաջ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, պատասխանելով լրագրողներին, ասաց, որ պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը և կանխել են ոստիկանները հատուկ միջոցների գործադրմամբ։

 


Այս թեմայով