Պատահականությո՞ւն է, թե՞ նոր վարչապետի սկզբունքային մոտեցում. «ՀԺ»

կառավարություն«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ կառավարությունը հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում եղել է երկու հարց` կառավարության նոր ծրագրի նախագծի քննարկումը եւ այն ընդունելու նպատակով Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարելու որոշումը:

«Ծրագիրը կառավարությունում արժանացել է հավանության եւ որոշվել է հոկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել, որի օրակարգում կլինի հենց ծրագիրը:

Նախորդ կառավարությունների ծրագրից այս մեկը սկզբունքորեն տարբերվում է:

Եթե նախկին բոլոր ծրագրերի նախաբաններում  առկա է եղել «ծրագիրը ներառում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները» նախադասությունը տարբեր ձեւակերպումներով, այս մեկում նման ակնարկ անգամ չկա:

Սա պատահականությո՞ւն է, թե՞ նոր վարչապետի սկզբունքային մոտեցումը՝ առայժմ դժվար է ասել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 459 անգամ
 


Այս թեմայով