Պավլիկ Մանուկյանի որդուն կալանավորել են

pavel_txa_hivandanoc-472x265Հուլիսի 17-ից ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, հուլիսի 26-ին վիրավորված և հիվանդանոց տեղափոխված Արամ Պավելի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

 Արամ Պավելի Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը երկու ամիս ժամկետով:

Դիտվել է 142 անգամ
 


Այս թեմայով