Պավլիկ Մանուկյանը կշարունակի մնալ անազատության մեջ. Պատգամավորների երաշխավորությունը չընդունվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանքը պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխելու մասին Մանուկյանի փաստաբան Ազատ Շահբազյանի միջնորդությունը։

Դատավոր Մակյանը հայտարարեց, որ Պավլիկ Մանուկյանի՝ ազատության մեջ լինելը կխոչընդոտի դատաքննությանը։ «Կան ամբաստանյալներ, ովքեր ազատության մեջ են և նրանց նկատմամբ ապօրինի ազդեցությունը դիտվում է խիստ բարձր և հավանական», -հայտարարեց դատավոր Մակյանը։

Պավլիկ Մանուկյանին ազատ արձակելու համար անձնական երաշխավորություն էին տվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Շաքե Իսայանը և Վահե Էնֆիաջյանը։

Պավլիկ Մանուկյանը 2016-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող «Սասնա ծռեր» խմբի պարագլուխներից է։

Այս թեմայով