Պավել Մանուկյանի և որդու կյանքին վտանգ է սպառնում

13781762_10154375161374650_8490671562968369652_n«Էրեբունի ԲԿ ժամը 1-ին ընդունվել է երեք վիրավոր, որոնցից 1-ը ոստիկանության աշխատող: Ունի սրունքի հրազենային վնասվածք, կատարվել են համապատասխան միջամտություններ՝ վիճակը համարվում է կայուն: Ընդունվել են նաև Պավել Մանուկյանն ու Արամ Մանուկյանը, որոնց համապատասխան միջամտությունից են կատարվել»,- ասաց Էրեբունի ԲԿ-ի գործադիր տնօրեն Մանուկյան Միքայելը:

«Պարոն Մանուկյանն ընդունվել է զույգ ազդրերի վնասվածքով, աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածքով, կատարվել է վիրահատություն, որից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Արամ Մանուկյանն ընդունվել է ձախ ազդրի հրազենային վնասվածքով»,- հաղորդեց վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյան:

Լրագրողի այն հարցին, արդյոք Պավել կամ Արամ Մանուկյանի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ, հիվանդանոցի ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը նշեց, որ այս պահին երկու տուժածի վիճակը ծանր է, սակայն կայուն և վերահսկելի:

«Երկուսն էլ գտնվում են արհեստական շնչառության պայմաններում: Մենք կատարում ենք ցավազրկողների, քնաբերների ներարկումներ, որպեսզի կայուն մինչև առավոտ լինեն հանգիստ վիճակում: Այս պահին առկա հիմնական վտանգների դեմ միջոցառումներ են կատարվում»,-նշեց բժիշկը:

Ըստ բժշկի՝ ոստիկանի վիճակը միջին ծանրության է, իսկ մյուս երկուսինը՝ ծանր: Նրանց կյանքին վտանգ է սպառնում:

 

Դիտվել է 843 անգամ
 


Այս թեմայով