Պավել Մանուկյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվում

pavelՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում վիրավորված Պավել Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

«Պավել Մանուկյանի առողջական վիճակը երեկվա համեմատ նույնն է: Կայուն ծանր է, սակայն դրական տեղաշարժը նկատելի է: Ինչպես արդեն հաղորդել էինք արհեստական շնչառական ապարատն անջատված է, շնչում է ինքնուրույն, սակայն նա դեռ վերակենդանացման բաժանմունքում կշարունակի բուժումը»,-ասաց Անահիտ Հայթայանը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք: Հուլիսի լույս 27-ի գիշերը պարեկապահակային ծառայության գնդի տարածքում իրավապահներինեն հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Արամ Մանուկյանն արդեն տեղափոխվել է«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Դիտվել է 110 անգամ
 


Այս թեմայով