Պավել Մանուկյանը վատառողջ է. դատական նիստը տեղի չունեցավ

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին այսօր պետք է հարցաքննվեին տուժող ոստիկանները, սակայն ամբաստանյալ Պավել Մանուկյանը առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատական նիստին:

Նրա պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ Պավել Մանուկյանին տեսակցել է, նա վատառողջ է, արյան բարձր ճնշում ունի, գլխացավեր, այդ իսկ պատճառով հնարավորություն չի ունեցել ներկայանալ դատարան: Մյուս ամբաստանյալները ևս չէին ներկայացել` նկատի ունենալով, որ Պավել Մանուկյանի բացակայության պայմաններում դատական նիստը տեղի չի ունենա:

Այս թեմայով