Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել

Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել

87903Երեկ հայտնի դարձավ, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանը և իր որդին ոստիկանության արձակած կրակոցների արդյունքում վիրավորվել են և տեղափոխվել են հիվանդանոց: Այս կապակցությամբ «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի հայրը հայտարարել էր.«Ոստիկանության կողմից գրոհ չի եղել:Իրականությունը հետևյալն է. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում»,-հայտարարել էր Կյուրեղյանի հայրը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Պավել Մանուկյանը հիվանդանոցում հացադուլ է հայտարարել: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Պավել և Արամ Մանուկյանները վիրավորվել են դավադարաբար»,-գրել էր ազգագրագետը:

Դիտվել է 242 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy