Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման մասով ոչ մի մտահոգություն չունի

«Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման մասով ոչ մի մտահոգություն չունի, քանի որ ամբողջովին վերահսկելի է և մենք մեր արդյունավետ գործողությունների միջոցով չեզոքացնում ենք նմանօրինակ տեղափոխումները»,-այսօր կառավարության նիստից հետ, լրագրողների հետ ճեպազրույցում , ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով  ադրբեջանական կողմից՝ Նախիջևանի հատվածում դիրքերի տեղաշարժմանը հնարավոր վտանգներին:

Պաշտպանության նախարարը շեշտեց, որ ստեղծված դրությունում նախարարությունը որևէ խնդիր չի տեսնում.

Նա ընդգծեց` բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ:

«Դա Ադրբեջանի` Նախիջևանի հանրապոտության տարածքն է», — ասաց նա:

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը` կարիք չկա՞ իրավիճակի մասին տեղեկացնել ՀԱՊԿ-ին, Դավիթ Տոնոյանն արձագանքեց.

«Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա: Ես կարծում եմ, որ մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահին Պաշտպանության նախարարությունը չի տեսնում: ՀԱՊԿ-ի ներգրավվման խնդիր ընդհանրապես չկա»:

Այս թեմայով