Պաշտպանության նախարարը բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն

lena.thumbԲանակի դերակատարությունը անվտանգության համակարգի ձևավորման մեջ առաջնային է: Այսօր Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ իր խոսքն այսպես սկսեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ կարևորելով նման հանդիպումների անցկացումը:

«Անվտանգության միջավայրն այսօր բավականին փխրուն է ու փոփոխական: Մենք բավականին սպառնալիքներ ունենք, բայց մեր զինված ուժերը, բանակը կարողանում է իր պատրաստվածությամբ, զինծառայողների մարտական ոգու, բարոյահոգեբանական բարձր համակարգի շնորհիվ պահպանել հարաբերական խաղաղությունը, այս զինված դիմակայության պարագայում ստեղծել այնպիսի զսպիչ մեխանիզմներ, որը ստիպում է հակառակորդին զերծ մնալ խոշորամասշտաբ գործողություներից և մարտական գործողությունների վերածվելու հավանականությունը հավասարեցնել մինիմումի»,-նշեց նախարարը:

Ներկայացնելով 2015 թվականի ձեռքբերումները, նախարարը Սեյրան Օհանյանը մատնանշեց, որ  2016 թվականը հայտարարված է «Առաջարկիր քննարկենք, միասնաբար որոշենք» կարգախոսով տարի:

Նախարարը նաև ընդգծեց, որ  բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն. առաջինը չասել, որ բանակը հասարակության հայելին է, քանի որ գտնում է, որ դրանով կարծես արդարեցնում են այն դեպքերը, որոնք մերթընդմերթ լինում են բանակում, իսկ երկրորդը արգելել է ասել, թե բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են:

Դիտվել է 748 անգամ
 


Այս թեմայով