Պաշտոնյաների տղաները հպարտանում են, որ բանակում չեն ծառայել

Մովսես Հակոբյանի Երևան նոր աշխատանքի տեղափոխման հարցը կասեցվել էՀասարակությունը միայն թե զգա, թե ինչ անպաշտպան են իրենց զգում այն տղաները, որոնց հայրերը կամ ազգականները լինելով բարձր պաշտոնի չեն կարողանում ամեն գնով նրանց ազատել Հայաստանին մատուցվելիք ծառայությունից:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ։ Երերկ` հուլիսի 11-ին, Զինված ուժերի հանրապետական կենտրոնական հավաքակայանում էին հավաքվել շուրջ 300 նորակոչիկներ որոնք այսօր արդեն տարբեր զորամասերում են: Նորակոչիկների հետ երեկ զրուցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Հակոբյանն նոր պաշտոնում առաջին անգամ երևաց հանրության մեջ ու զրույցի բռնվեզ բանակ գնացող տղաների հետ, որից հետ նա զրույց ունեցավ նաև լրագրողների հետ.

«Ես չեմ հանդիպել այնպիսի զինվորի, որ հայկական բանակը ծառայելուց հետո ափսոսանք է ապրել»,-  tert.am-ի փոխանցմամբ ասել է Մովսես Հակոբյանը: Չենք անդրադառնա Հակոբյանի նոր պաշտոնին, քանի որ բազմիցս է խոսվել նրա Երևան տեղափոխվելու և իշխանական անցուցադրձի հեռահար պլանների մասին:

Մովսես Հակոբյանն, իհարկե, իրավացի է, որ զինծառայողները հայկական բանակում ծառայելուց հետո ափսոսանք չեն ապրում, սակայն,  հավանաբար,  մոռացել է այն մարդկանց մասին, որոնք չեն ծառայել բանակում ինչ-ինչ պատճառներում։

Պետք է հիշեցնենք, որ հայկական բանակի կազմավորման տարիներից բանակում չծառայել է դարձել է բազմաթիվ պաշտոնատար անձանց երեխաների համար մոլուցքի նման մի բան: Գնանք և հարցնենք, թե ինչ են զգում օլիգարխների և քրեաօլիգարխիկ կլանների ներկայացուցիչների զվակները, երբ գիտակցում են, որ մոտ է բանակ մեկնելու օրերը: ՀՀ ԶՈՒ պետի  նորնանշանակ  տեղակալնը  բոլորից լավ գիտի, թե ինչ են զգում  այդ  պաշտոնյաների տղաները, երբ իրենց ծնողները  չեն կարողանում «դասավորել» իրենց գործերն այնպես, որ նրանք  չգնան բանակ: Նրանց ապրումներն ամենից լավ գիտի երևի հենց Մովսես Հակոբյանը, ով ԼՂՀ-ում  պակաս բարձր պաշտոն չէր զբաղեցնում:

Հասարակությունը միայն թե զգա, թե ինչ անպաշտպան են իրենց զգում այն տղաները, որոնց հայրերը կամ ազգականները լինելով բարձր պաշտոնի չեն կարողանում ամեն գնով նրանց ազատել Հայաստանին մատուցվելիք ծառայությունից, ինչ հոգեկան ապրումների մեջ են այդ տղաները, որոնք խորը ափոսոսանքով  զինկոմիսարիատի դիմաց կանգնած սպասում են նորակոչիկների ավտոբուսին: Իսկ նրանք, ովքեր ավելի հաջողակ են և պլստում են բանակ ծառայելու իերնց իսկ խոսքով` անիմաստ երկու տարիներից, որքան երջանիկ են: Երջանիկ են, որ կմնան տանը և իրենց հայրիկներին կօգնեն կուտակած ունեցվածքը կրկնապատկելու և եռապատկելու սուրբ գործում:

Եթե բանակից խուսափած և բանակում ծառայած երիտասարդին նույն հասարակությունում դնենք իրար կողքի, ո՞վ իրեն ավելի լավ դիրքում կզգա: Այս հարցին, թերևս Մովսես Հակոբյանը կդժվարանա պատասխանել, քանի որ չի կարելի բացառել, որ որոշ դեպքերում էլ ԶՈւ ամենաբարձր մակարդակով են օլիգարխիայի կրտսեր ներկայացուցիչներին  տրվում հնարավորություն, որպեսզի խուսափեն ծառայությունից:

Հույս ունենք, որ Հակոբյանը կմտածի այս մասին, կմտածի ծառայած և չծառայած տղաների ապրումների մասին, որոնք հասարակության  մեջ բոլորովին տարբեր կարգավիճակում են հայտնվում բանակ ծառայելուց և չծառայելուց հետո:

Այս խնդրի կարգավորումն է նաև, որ ամենից կարևոր  դերն  ունի բանակաշինության գործում:

Վաչագան ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է 648 անգամ
 


Այս թեմայով