Պաշտոնյաների զոքանչներն ու վարորդները՝ հարվածի տակ

Հարկային օրենսգրքում փոփոխություններով, 18-65 տարեկան՝ ID քարտ (հանրային ծառայությունների համարանիշ) ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները եկամուտների հայտարարագիր կունենան: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել էր ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նախատեսվում է, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարից:

ՊԵԿ նախագահի առաջարկը հեղափոխական է, և այն կարող է շեշտակի հարված հասցնել կոռուպցիային: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իշխանության կոռումպացված ներկայացուցիչները մշտապես փորձել են իրենց սեփականությունը և ահռելի կարողությունը գրանցել իրենց հետ հեռու ազգակցական կապ ունեցող անձանց անունով, որպեսզի իրենց և իրենց ընտանիքի անդամների հայտարարգրերում դրանք չարտացոլվեն:

ՊԵԿ-ի այս նախաձեռնությամբ, երբ հայտարարգիր ներկայացնեն բոլորը, ապա չինովնիկների զոքանչները, վարորդները և այլ մտերիմներ չեն կարողանա թաքցնել իրենց անունով գրանցված կարողության իրական տերերին:

Եվ եթե սրանց էլ գուամրեն, որ ապօրինի հարստացումն այլևս քրեականացված է, ապա կարելի է  վստահ ասել, որ կոռուպցիայի մակարդակը կիջնի, քանի որ ապօրինի կարողությունը թաքցնելը տասնյակ անգամ կդժվարանա:

Հիշեցնենք նաև, որ այս գաղափարի մասին տարիներ շարունակ խոսել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նախկին վարչապետը այս մեխանիզմը լավագույնն էր համարում կոռուպցիայի դեմ պայքարում:

Այս թեմայով