Պաշտոնյաները շարունակում են բիզնես կարգով երթևեկել

inqnatir-634x445«Թեև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ամենօրյա ռեժիմով քայլեր Է անում պետական միջոցները խնայելու ուղղությամբ, այնուամենայնիվ պետության հաշվին «վոյաժները» շարունակվում են։ «Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 6-ին պայմանագիր Է կնքել «Ավիատուր գրուպ» ՍՊԸ-ի հետ։ Ինչի արդյունքում ձեռք Է բերել 6 հատ ավիատոմս, որից 2– ը բիզնես կարգի, իսկ 4-ը՝ Էկոնոմ։ Միայն բիզնես կարգի ավիատոմսերի համար քաղաքապետարանը վճարել Է 2 մլն 631 հազար դրամ։ Ի դեպ, երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռիգա։ Ենթադրվում է, որ ավիատոմսերը գնվել են հենց այս ուղևորության համար։

«Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ նա Ռիգայում Երևանի անվան այգի է բացելու»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով