Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Պաշտոնը կտրվի կամ փեսային, կամ որդուն. ու՞մ կընտրի վարչապետը

Պաշտոնը կտրվի կամ փեսային, կամ որդուն. ու՞մ կընտրի վարչապետը

տիգտիգՀոկտեմբերի 10-ին«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ղեկավար Վարդան Հարությունյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ՊԵԿ ղեկավար:  Նրա նշանակումից մինչ այսօր թափուր է մնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարի պաշտոնը և ամենատարբեր խոսակցություններն են պտտվում հնարավոր նշանակումների վերաբերյալ: Մամուլում շրջանառվում են լուրեր, որ Կարեն Կարապետյանը ցանկություն ունի, որ այդ պաշտոնում նշանակվի իր հարազատներից մեկը:

Թեկնածուներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանի որդին է՝ Տիգրան Կարապետյանը: Պարզվում է՝ 2012 թվականից նա աշխատանքի է անցել սկզբում «Հայռուսգազարդում», այնուհետև՝ այդ ընկերության իրավահաջորդ «Գազպրոմ Արմենիայում»: Ներկայումս Կարեն Կարապետյանի որդին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է` կապիտալ շինարարության և վերանորոգման գծով: Ներկա պաշտոնում նա նշանակվել է այս տարվա մայիսից: Իսկ մինչ այդ՝ 2012 թվականից, եղել է «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի օգնականը, այնուհետե՝ւ խորհրդականը: Կան խոսակցություններ, որ ընկերության տնօրենի պաշտոնում կարող էնշանակվել հենց Տիգրան Կարապետյանը:

Մեկ այլ խոսակցության համաձայն Կարեն Կարապետյանը այդ պաշտոնում ցանկանում է տեսնել իր փեսային, որը ևս Էներգետիկայի ոլորտից հեռու չէ: Խոսքը ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանի մասին է: Մեր տեղեկություններով նրա համար բարեխոս է ոչ միայն վարչապետը, այլ նաև իր հորեղբայրը՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և հայրը՝  ԱԱԾ  պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է: Պետք է նկատել, որ Հայկ Հարությունյանը տարածվող լուրերի մասին խոսելիս միայն ասել է, որ դեռևս նման առաջարկ չիստացել:

 

Դիտվել է 2,002 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy