Պաշտոնանկություններ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում

seyran-ohanyanՀունվարի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետ կապված ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել էր ինստիտուտ, որտեղ խիստ ելույթ էր ունեցել և նշել, որ տեղի կունենան պաշտոնանկություններ:

Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմը փոխվելու է, պաշտոններից կհեռանան մոտ 3-4 տասնյակ անձինք, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցեծ տեղի ունեցածի հետ: Մեզ հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ նախարարը խոսել է արմատական փոփոխությունների մասին: Ըստ որոշ տեղեկությունների` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն, սակայն Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ առայժմ նախաքննություն է ընթանում և պաշտոնապես ոչինչ ասել չի կարող:

Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին ժամը 06:35-ի սահմաններում Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում կախված վիճակում հայտնաբերվել էր ինստիտուտի ծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին:

Հիշեցնենք նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։

Դիտվել է 248 անգամ
 


Այս թեմայով