Home » ՄԱՄՈՒԼ » Պաշտոնանկություններ՝ ոստիկանությունում

Պաշտոնանկություններ՝ ոստիկանությունում

arm138331997361Նոյեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից:

 ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:

 ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդիկ Կալեյանը:

 Վլադիմիր Գսպարյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արմեն Առաքելյանը, ինչպես նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Գագիկ Գաբրիելյանը:

 Մանրամասները՝ Shamshyan.com-ում

Դիտվել է 113 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy