Պաշտոնական. Այսօր ժամը 15:55-20:00-ի ընթացքում շփման գծի Մարտակերտ,Ասկերան,Թալիշ ուղղություններով թշնամին ականանետերից արկակոծել է ՊԲ հենակետերը

սահմանԱպրիլի 23-ին`ժամը 15:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Հայկ Վազգենի Մինասյանը:

Նույն օրը` ժամը 15:55-20:00 ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ), արևելյան (Ասկերան) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ականանետերից ինտենսիվորեն արկակոծել է պաշտպանության բանակի մարտական հենակետերը:

Կիրառվել են 60 (14 արկ) և 82 (99 արկ) միլիմետրանոց ականանետեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու և առաջնագծում տիրող իրադրությունը կայունացնելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների: Այս պահի դրությամբ շփման գծում իրավիճակը հանգիստ է:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 


Այս թեմայով