Պայքարելու ենք հայ-թուրքական սահմանի բացման եւ առանց նախապայմանների երկխոսություն սկսելու համար․ Կարո Փայլան

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության փոխնախագահ եւ պատգամավորի թեկնածու Կարո Փայլանն խոսել է հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում, Կարո Փայլանը հայտարարել է, թե իրենք պայքարելու են հայ-թուրքական սահմանի բացման, առանց նախապայմանների երկխոսություն սկսելու եւ Թուրքիայի արեւելյան նահանգների քաղաքների ու Հայաստանի քաղաքների միջեւ արժանի համագործակցության համար։
«Այդ ամենը Ստամբուլի հայ համայնքի համար էլ շատ կարեւոր է»,-ասել է Կարո Փայլանը։

Այս թեմայով