Պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատում է

զինծառայող է մահացել«1in.am»-ի տեղեկություններով՝ երեկ հարավ-արևմտյան դիրքերում պայմանագրային զինծառայող է զոհվել։ Նրան սպանված են գտել մարտական դիրքերից քիչ հեռու։

Զինծառայողը դիրքից անհետացել է սեպտեմբերի 4-ի երեկոյան, տագնապ է հայտարարվել և որոնողական աշխատանքների արդյունքում զինծառայողի դիակը հայտնաբերվել է սեպտեմբերի 4-ի երեկոյան մարտական դիրքերից քիչ հեռու։ Պատճառները դեռ հայտնի չեն։

Պայմանագրային զինծառայողը երեք օր առաջ էր բարձրացել դիրքեր։ Ջերմուկ քաղաքից էր, ամուսնացած էր, ուներ 3 տարեկան աղջիկ։

politik.am հետ զրույցում` տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

 

Դիտվել է 317 անգամ
 


Այս թեմայով