Պայթյուն Փարիզում

231622031383979584Փարիզում, ֆրանսական հեղափոխության մասին մյուզիքլի մեկնարկից առաջ պիրոտեխնիկայի պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է վիրավորվել: Նրանցից 5-ը ծանր վնասվածքներ են ստացել:

Քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Սպորտի Պալատում պարտաստվում էր Բաստիլի Սիրահարները բեմադրությանը:

Վիրավորների թվում հիմնականում դերասաններն ու անձնակազմն են:

Ըստ լուրերի` պայթունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեխնիկական աշխատողը պատահաբար վառել է շոուում օգտագործվող պիրոտեխնիկայի սարքավորումները:

Դեպքի վայր է մեկնել շուրջ հարյուր հրշեջ, ինչպես նաև Ներքին Գործերի նախարար Մանուել Վալսը:

Վիրավորներին տարել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների` նրանցից մեկը սրտի կաթված է տարել, ևս մեկ մարդ դեմքի այրվածքներ է ստացել:

Դիտվել է 34 անգամ
 


Այս թեմայով