Պայթյուն Թուրքիայում. կան զոհեր

34021Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում պայթել է ականապատ մեքենա: Պայթյունի հետևանքով կա 3 զոհ և 45 վիրավոր: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ականապատ մեքենայի պայթյունը տեղի է ունեցել մայիսի 10-ին 16:30-ին Դիարբեքիրի Բաղլար թաղամասում, երբ այդ վայրով անցնում էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին բուժզննության տեղափոխող միկրոավտոբուսը: Վիրավորներից 12-ը ոստիկան է, 33-ը` քաղաքացիական անձ, 3 ծանր վիրավոր ավելի ուշ մահացել է հիվանդանոցում»,-հայտնում է Դիարբեքիրի նահանգապետի աշխատակազմում:

Դիտվել է 162 անգամ
 


Այս թեմայով