Պայթյուն է եղել Երեւանի պղնձամոլիբդենային գործարանում (ֆոտո)

Pay2Մարտի 6-ին, ժամը 06.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արին-Բերդի փողոցում գտնվող պղնձամոլիբդենային գործարանում տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման եւ ճգնաժամային կառավարման արձագանքման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին-Բերդի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին պատկանող գործարանի կոմպրեսորային արտադրամասում եւ մոտակա բարձրավոլտ էլ. ենթակայանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.03-ին, մարվել` 07.09-ին: 300 քմ տարածքում այրվել են 10 կոմպրեսատորային շարժիչներ, 8 էլեկտրական կառավարման վահանակ եւ հաստոցի միացման համակարգը` խողովակաշարերով եւ հաղորդալարերով (100 գմ):

Pay Pay2 Pay3 Pay4 Pay5 Pay6 Pay7

Դիտվել է 100 անգամ
 


Այս թեմայով