Պամելա Անդերսոնը պատմել է Պուտինի հետ հարաբերությունների մասին

50-ամյա աստղ Պամելա Անդերսոնը հպարտանում է իր անձնական կյանքով։ Նա հանդիպում է 32–ամյա ֆուտբոլիս Ադիլ Ռամիի հետ և Լոնդոնում, Էկվադորի հյուպատոսարան լանչ է տանում Ջուլիան Ասանժին, իսկ վերջերս լրագրողներին պատմել է իր նախկին սիրավեպերի մասին։ Նրա ռոմանտիկ հավաքածուում տեղ են գտել Սիլվեստեր Ստալոնեի սիրահետումներն ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ռուսաստանի հրավերը։Իր անձնական կյանքի մանրամասների մասին Պամելան պատմել է բրիտանական Life Stories հեռուստաշոուի ժամանակ։ Պուտինի հետ մտերիմ կապը, որի մասին նա պատմել է հեռուստաշոուի եթերում, զարմացրել է բոլորին, և հաղորդավարը նրան ամենաանկանխատեսելի աստղերից մեկն է անվանել։ Պարզվում է, որ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով մի քանի անգամ Ռուսաստան գալուց հետո, 2012 թվականին Վլադիմիր Պուտինը նրան անձամբ է հրավիրել իր երդմնակալության արարողությանը և նրան ծաղիկներ է նվիրել։ «Այս ամենը հիմա այնքան անիրական է հնչում, նույնիսկ ինձ համար։ Ճիշտն եմ ասում, թե ստում եմ։ Չգիտեմ»։ Սակայն հաղորդավարը այդքանով չի բավարարվել, և նրանից կոնկրետ պատասխան է փորձել ստանալ, ինչին դերասանուհին պատասխանել է. «Այո, ես հրաշալի հարաբերությունների մեջ եմ Ռուսաստանի հետ»։ Իր սիրեցյալների մասին պատմելով, նա անդրադարձել է նաև Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ իր հարաբերությունների մասին լուրերին։ «Մենք պարզապես լավ ընկերներ ենք, ուրիշ ոչինչ»,– ասել է նա և հրաժարվել է որևէ բան ավելացնել։

 


Այս թեմայով