Պամելա Անդերսոնը նամակ է գրել Պուտինին

pamela-anderson-sexy-picture_06 Պամելա Անդերսոնը նամակով դիմել է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին:

Պամելան մասնավորապես խնդրել է քայլեր ձեռնարկել մի նավի նկատմամբ, որը Իսլանդիայից Ճապոնիա է ուղևորվում` ֆինվալ ձկնատեսակով բեռնված:

Անդերսոնի նամակը հրապարակվել է SEA Shepherd կազմակերպության կայքում:

Պամելան ահազանգել է, որ նավով 1700 տոննա այնպիսի ձկան միս է տեղափոխվում, որը ոչնչացման վտանգի առաջ է: Նամակում նշվում է, որ նման բեռնափոխադրումը հակասում է Անհետացող կենդանատեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիային:

Անդերսոնը Իսլանդիային մեղադրել է միջազգային իրավունքի նորմեր խախտելու համար, իսկ Պուտինին կոչ արել թույլ չտալ, որ այդ  բեռներով նավն անցնի Ռուսաստանի տարածքային ջրերով:

Նամակն ամբողջությամբ այստեղ

 

Դիտվել է 167 անգամ
 


Այս թեմայով