Պահանջում են վարչապետի հրաժարականը

hovvvԳառնի գյուղի բնակիչներն այս պահին փակել են ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ Ազատ գետի ջուրը պետք է վերցվի խողովակի մեջ  և ուղղվի դեպի Արարատի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերը: Բնակիչները պահանջում են, որ այստեղ ժամանի կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ նա այստեղ իր շահը ունի, քանի որ այդ ջրով ոռոգվելու են նրան պատկանող հողատարածքները, ինչպես նաև այդ ջուրը գնալու է նրա ձկնաբուծարանները:
Ոստիկանության ներկայացուցիչները քիչ առաջ գառնեցիներին հորդորեցին բացել երթեւեկությունը, հակառակ դեպքում կդիմեն օրենքով սահմանված կարգով գործողությունների։ Կոտայքի ոստիկանապետը չմանրամասնեց, թե որոնք կլինեն այդ գործողությունները, իսկ գառնեցիները ոստիկանների հորդորին պատասխանեցին ծափերով և բացականչություներով։ Բողոքի ակցիան շարունակվում է։
Այստեղ է ժամանել Կոտայքի ոստիկանապետը: Նա բնակիչներին հորդորում է բացել ճանապարհը, սակայն բնակիչներն անդրդվելի են: Նշում են, որ այստեղ են մնալու այնքան ժամանակ մինչև տեխնիկան դուրս չբերվի կիրճից:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը գտնվում է ՌԴ-ում։

hhh

Hovik

hovvik

hovvv

Դիտվել է 2,215 անգամ
 


Այս թեմայով