Պաթոսախեղդ անելու փոխարեն տղայիդ բանակ ուղարկի

Հրապարակ թերթը գրում է. Երեկ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պոետիկ ելույթով է հանդես եկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ դաս տալով ներկաներին, թե ինչպես է պետք սիրել երկիրն ու հայրենիքը, եւ ինչ է իրենից ներկայացնում «ազգ-բանակը»։

«Սիրո՞ւմ ես երկիրդ, ուզո՞ւմ ես երկիրդ ոտքի կանգնի, քո ամբիցիաներից ավելի՞, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ՝ քո հարմարավետությունից, ապահովությունից ավելի՞, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ, ուրեմն մի՛ գոռա, այդպես չեն սիրում: Հատկապես, որ չի բացառվում, որ մի քանի օրից երկրիդ հանդեպ սիրուդ խոստովանության գոռոցն ուրիշ բեւեռից լսվի: Հանգի՛ստ: Աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի, ու հայն ու Հայքը՝ իր ակունքով, արմատներով ու իմաստնությամբ անհաղորդ են նման սիրուն»:

Սոցցանցերում այս ելույթը բուռն քննարկումների առիթ դարձավ, իսկ օգտատերերից մեկը պարզապես գրել էր․ «Պաթոսախեղդ անելու փոխարեն տղայիդ բանակ ուղարկի, այլ ոչ թե հիվանդության պատճառաբանությամբ ազատի, հերիք ա, էլի, բանակն ու հայրենասիրությունը կեղծ պաթոսի մեջ խեղդեք ու ապականեք»։

Մանրամասները Հրապարակ թերթի ասյօրվա համարում:

 


Այս թեմայով