Պաբլո Էսկոբարը տարիներ առաջ ապրել է Երևանում. հենց այս շենքում

arami-30-470x265Politik.am: Քաղաքական հումոր: Մայամի Բիչում քանդել են առանձնատունը, որը ժամանակին պատկանել է կոլումբացի հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարին, գրում է Газета-ն:

«Ես շատ ուրախ եմ տեսնել` ինչպես է սատանայի տունն անհետանում աչքիս առաջ: Դա համաշխարհային պատմության մեծագույն հանցագործ էր: Ես կցանկանայի ոգեշնչող որևէ բանի հետ կապված լինել, թեև սա քաղաքի մասնիկն է»,- նշել է անշարժ գույքի ներկայիս սեփականատեր Քրիստիան դե Բերդուան:

Այս լուրը լսելով միանգամից մտքովս անցավ, որ գուցե ժամանակին Պաբլո Էսկոբարը ապրել է Երևանում, մասնավորապես  Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող շենքում, որը օրեր առաջ քնադվեց Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ: Հենց սրա համար է, որ չպետք է դատապարտել Տարոն Մարգարյանին: Մենք պետք է փորձենք հասկանալ, իսկ գուցե հենց այս փաստըհաշվի առնելով է Տարոն Մարգարյանը տվել քանդելու թույլտվությունը: Հետևաբար մենք ինքներս էլ պետք է ուրախ լինենք, քանի որ պարոն Տարոն Մարգարյանըքանդել է սատանայի տունը:

 


Այս թեմայով