Չպետք է մոբիլիզացնել ուժերը միայն այն ժամանակ, երբ կանգնած ենք «լինել-չլինելու» խնդրի առջև

նաիրաԵԽԽՎ-ում հունվարի 26-ին քվեարկության է դրվել երկու հակահայկական զեկույցներ, որոնցից մեկն ընդունվել է, մյուսը՝ մերժվել: Politik.am-ի թղթակցի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է իրենց կատարած աշխատանքը: Տիկին Զոհրաբյանը կարծում է, որ հսկայական աշխատանք է կատարվել, որպեսզի տապալվի այն բանաձևը, որը Ադրբեջանը  փորձելու էր քարոզչական գործիք դարձնել.« Ես ձեռնպահ կմնամ հաղթանակ, պարտություն բառերը շրջանառության մեջ դնելուց: Մենք արել ենք մեր աշխատանքը: Մենք կարողացել ենք տապալել Ադրբեջանի եւ նրանց պաշտպանող երկրների համար կենսական նշանակության ունեցող նախագիծը, որն  ամբողջությամբ քաղաքական խայտառակություն էր: Նայեք այն խայտառակ հրապարակումները, որոնք հնչեցնում է ադրբեջանական մամուլն իրենց պատվիրակությանը, ղեկավարներին, արտաքին գործերի նախարարությանը: Եթե մեր մամուլն ավելի կաթոլիկ է, քան ադրբեջանական մամուլը, որն այսօրվա քվեարկությունը համարում է ադրբեջանցիների պարտությունը, որտեղ գրված է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայիս ղեկավարին չհաջողվեց անել այն, ինչ հաջողվեց 2005թ. այն ժամանակվա պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւին, եզրակացությունները թողնում եմ ձեզ:

Հիշեցնենք, որ տապալվեց այնպիսի վտանգավոր նախագիծ, որի վրա Ադրբեջանը հսկակայան ռեսուրսներ էր ծախսել: Սակայն մեզ դեռեւս շատ լուրջ աշխատանք է սպասվում: Իհարկե, վատ է, որ ընդունվեց Մարկովիչի զեկույցը, որն իր շեշտադրումներով անհամեմատելի է Ուոլթերի զեկույցի հետ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ իրենց գործընկեր պատգամավորները հասկացել են, որ շատ վտանգավոր շղթա կարող են բացել, եթե կողմ կվեարկեն.«Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր գործընկեր պատգամավորները, որոնք պաշտպանում էին մեզ, հասկացան, որ կողմ քվեարկելով իրենք կարող են իսկապես շատ վտանգավոր գործընթացների մի շղթա բացել: Մենք դեռեւս շատ լուրջ աշխատանք ունենք կատարելու, հատկապես ռազմավարությունը մշակելու: Պետք չէ ուժերը մոբիլիզացնել, երբ մենք կանգնում ենք պայմանականորեն ասված
, այլ պետք է կարողանանք ճիշտ ստեղծել մեր աշխատանքային քարտեզը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Դիտվել է 62 անգամ
 


Այս թեմայով