Չպետք է, մի օլիգարխների խումբը փոխարինել մյուս օլիգարխների խմբով

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսելով ներքաղաքական վերջին զարգացումներից նշեց, որ առկա է ժողովրդի հստակ պահանջ , ինչը պետք օր առաջ գիտակցեն բոլոր քաղաքական ուժերը, այն հստակ իրացնելու միջոցով, հակառակ դեպքում որևէ այլ լուծում ժողովուրդը չի ընդունի.  

«Այն ինչ դե ֆակտո կա , պետք է դե յուրե հաստատել»,-նշեց Ա. Ռուստամյանը խոսել վաղը՝  ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինկյանի օգտին քվեարկելու իր մոտեցումներից:

Անդրադառնալով արտահերթ  ընտրությունների հնարավորինս սեղմ ժամկետներին, պատգամավորը ասաց, որ  մինչ այդ ամենը պետք կարգավորեն մի քանի կարևոր խնդիրներ.

«Նախ պետք է ընտրական օրենսգիրքը փոփոխվի, կրկնակի քվեարկությունը բացառող սարքավորումներ պետք է ներդրվեն, ապահովվի մեխանիզմներ, որոնք կբացառեն ընտրակաշառնքերի բաժանումը, վարչապետի լիազորությունները պետք է նվազեցվի, ինչպես նաև հավասար հնարավորություններ ընձեռվի քաղաքական բոլոր ուժերին, որպեսզի վերջիններս կարողանան  մասնակցել ընտրություններին»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Խոսելով կառավարության ապագա կազմում ՀՅԴ-ի հնարավոր ներգրավվածության մասին , պատգամավորը շտապեց նշել, որ այն ինչ անում են դրանից բխող, որևէ ակնկալիք չունեն.

«Մենք չենք ցանկանում , որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը չհաջողի այն բոլոր խնդիրենրի լուծումը, որը իր առջև դնելու և մենք ամեն կերպ  աջակցելու ենք , որպեսզի ամենը հաջողվի:

ՀՅԴ իր ամբողջ ներուժը կներդնի , որպեսզի չձախողվի 2-րդ՝ արարման փուլը , որում ամենահրաժեշտը՝ ճիշտ կադրային քաղաքականության վարումն է »,- ասաց պատգամավորը:

Վերջինիս համոզմամբ , պետք է գնալ գլխավոր խնդիրները լուծելու ճանապարհով ՝ հանրային իշխանությունը և բիզնեսը պետք է տարանջատվեն.

«Այս կերպ Հայաստանը ապագա չի ունենա: Չպետք է, մի օլիգարխների խումբը փոխարինել մյուս օլիգարխների խմբով , այլ պետք է հանրային իշխանությունը և բիզնեսը տարանջատել»:

Դիտարկմանը, թե ո՞վ ԱԺ-ում կփոխարինի Աղվան Վարդանյանին, Ռոստամյանն ասաց, որ ցուցակում հաջորդը Ռուզաննա Առաքելյանն է ու դեռևս հստակ չէ՝ արդյոք նա կփոխարինի Վարդանյանին։

«Դա նաև իր ցանկություններից է կախված։ Առայժմ հստակ չէ, բայց ցուցակով հաջորդը նա է», — նշեց Ա. Ռուստամյանը:

Այս թեմայով