Չպետք է միանային թշվառների ակումբին

Գերագույն խորհրդի պատգամավոր  Ազատ Արշակյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ երկրում առկա գնաճի հիմքերը դեռևս 2013թ.-ին են դրվել, երբ Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին և Մաքսային միությանը: 

«Գնաճին մենք պետք է պատրաստ լինեին, քանի որ կանխավ ասել էին շուրջ 900 անուն ապրանք թանկացման մասին, բայց այս ամենը իմանալով իշխանությունը չհասկացավ, որ չի կարելի միանալ թշվառների ակումբին, և մենք ունեցանք այն ինչ ենթադրում էինք, որը պետք է լիներ այդ կազմակերպությանը միանալուց հետո»,-ասաց Արշակյանը հավելելով, որ դրա դեմ պայքարը ողջունելի է և անհրաժեշտ, սակայն «Ելք»-ի նախաձեռնությունը ուշացած է:

« Ելք-ի քայլը նման է լուդիստների գործին. բանվորները դժգոհ էին իրենց աշխատավարձից, ապրած պայմաններից և մտածում էին , որ մեքենաները ջարդելով հարցը կլուծվի: Հիմա Ելքը մեզ առաջարկում է մեքենան ջարդել, բայց պետք է հասկանալ, որ մեքենան ջարդելով մենք չենք հարստանա, ես առաջարկում եմ արմատական փոփոխությունների գնալ»,-նշեց Ազատ Արշակյանը:

 

 

 


Այս թեմայով