Չպետք է թշնամիներ փնտրենք մեր ժողովրդի ներսում

1044366_483495918395309_1401990033_nԱրդեն մի քանի օր է ինչ վերադարձել ենք Հյուսիսային Իրաքից: Հասկանալու համար, թե ինչ է կատարվում Իրաքում՝ իրականում անհրաժեշտ էր այս այցելությունը և այն բազմաթիվ հանդիպումները, որ այդ ընթացքում ունեցանք: Ցավալի, է սակայն մի բան հստակ է՝ Իրաքում եզդիները բաժանված են երկու մասի: Առաջին մասը, որը ապրում է քրդական ինքնավարության տարածքում և ապրում է բարեկեցիկ կյանքով և մյուս մասը, որն ապրում է Իրաքի արաբական հատվածում և ապրում է ոչ բարեկեցիկ կյանքով: Այս երկու հատվածներն արմատական տարաձայնություններ ունեն եզդի ժողովրդի պատմության և ապագայի վերաբերյալ: Այս պահին դժվար է գնահատել, թե այս կողմերից, որն է իր հաշվարկներում ճիշտ, սակայն ինձ համար մի բան հստակ է, որ նրանք բոլորն էլ հազարամյակների պատմություն ունեցող եզդի ժողովրդի զավակներն են: Նրանց մի հատվածը այս պահին եզդի ժողովրդի խնդիրների լուծումը տեսնում է քրդական ինքնավարության շրջանակում, մյուս հատվածը՝ եզդիական ինքնավարության: Ինձ համար մի բան հստակ է, որ այս երկու կողմերն էլ բավականին համարձակ են, քանի որ ի տարբերություն շատ եզդիների՝ նրանք չեն լքել մեր պատմական հայրենիքը և իրենց ապագան պատկերացնում են միայն եզդի ժողովրդի պատմական հողերի վրա: Իրաքի եզդիների վերաբերյալ լիարժեք գնահատականներ չեմ կարող տալ, քանի որ փաստաթղթային խնդիրների պատճառով չկարողացանք լինել Իրաքի արաբական հատվածի եզդիական բնակավայրեր: Միայն մի բան է պարզ, որ մենք բավականին անելիք ունենք և չպետք է թշնամիներ փնտրենք մեր ժողովրդի ներսում:

Գրում է Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 92 անգամ
 


Այս թեմայով