Չպետք է առիթ տաք հրճվելու չարակամ մրցակիցներին. պահանջ 1in.am-ին

489640f967d410d20afa146c67f0e5ad-1«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ինչ-որ բան ստեղծելը դարձել է գրեթե անհնարին թվացող զբաղմունք՝ սկսած տնտեսական բաղադրիչից, վերջացրած բարոյահոգեբանականով: Իսկ ստեղծածը պահելը օրեցօր դժվարացող մի գործընթաց է, որը պատվով տանելու համար տիտանական ջանքեր, էներգիա, համբերություն ու համառություն են պահանջվում: Այս իմաստով ցանկացած լրատվամիջոցի ղեկավարի համար թերեւս ընկալելի է 1-ին լրատվականի խմբագիր Արման Բաբաջանյանի հոգեվիճակը, երբ անգամ իր անձնակազմի համար անակնկալ կերպով հայտարարեց, որ դադարեցնում է օրաթերթի եւ կայքի գործունեությունը: Երբ դու խոսում ես երկրում առկա կոռումպացված համակարգի մասին՝ փաստերով, սակայն արձագանք չկա, երբ դու կռիվ ես տալիս կատարողի, ենթարկվողի ու նախաձեռնողականության 0 պատրաստակամություն ունեցող իշխանիկների դեմ, թշնամանում են: Երբ ամբիոն ես տալիս ամենատարբեր դիրքորոշում ունեցողներին, օգնում ես պայքարի ուժն իր մեջ կորցրած ժողովրդին վերագտնել, վերաիմաստավորել իրեն, բնական է՝ հընթացս տրորում ես այնպիսիների կոշտուկները, որոնք ջանք չեն խնայում կյանքդ դժոխքի վերածելու համար՝ սկսած գործնականից, վերջացրած անձնական դաշտով: Գլուխդ կախ քո գործն ես անում, բացահայտում ես պաշտոնյաների մութ անցյալն ու գործունեությունը, հայտնվում են թափթփուկներ, որոնք սողալով հասնում են տարաբնույթ չինովնիկների ընդունարաններ, հերթ կանգնում, գրոշներ մուրում՝ քո դեմ արշավ սկսելու, սրտահովանք ապահովելու եւ հոգեբանորեն քեզ ճնշելու անհաջող փորձ անելու համար: Նորմալ է, չպետք է նկատել կեղծերին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով