Չունենք մատչելի ֆինանսական ռեսուրսներ. նախարար

Գյուղատնտեսության ոլորտում լուծում պահանջող խնդիրները շատ են, դրանք լուծելով կհասնենք նրան, որ գյուղատնտեսությունը կլինի մրցունակ, գրավիչ, ինդուստրիալ: Այսօր ամփոփիչ ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նրա կարծիքով՝ առկա խնդիրների լուծման պարագայում կստեղծվի հնարավորություն, որ գյուղատնտեսությամբ զբաղվողներն ապահովեն իրենց ավելի լավ կենցաղը, այլ ոչ թե միայն առօրյա հարցեր կլուծեն:

«Վեր հանած խնդիրներն են՝ տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակ, չունենք մատչելի ֆինանսական ռեսուրսներ, ոռոգման համակարգի ոչ լիարժեք ապահովվածություն, բնակլիմայական աղետներից ապահովված չենք, փոխհատուցումը նույնպես լավ չէ, կրթական ու խորհրդատվական համակարգը թույլ է: Ինչպես նաև մեր գյուղատնտեսությունն ավանդական է, սակայն աշխարհում ավելի բարձր եկամտաբերություն ունեցող մշակաբույսեր կան, որ ՀՀ-ում չի կիրառվում: Խնդիր կա իրացման գների և գյուղացիների վճարումների հետ կապված, ինչը կրկին ոչ հետաքրքիր է դարձնում գյուղատնտեսությունը»,- ասաց Առաքելյանը:

 


Այս թեմայով