Home » Real Politik » Չորս տարի չի խոսել և չի խոսելու

Չորս տարի չի խոսել և չի խոսելու

Viktor-Dalaqyan-1Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, այն մասին, որ ՀՀ-ում գրանցված , թվով 79 կուսակցություններին կավելանա ևս մեկը, որի  հիմնադիրն էլ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալաքյանն է լինելու: Ըստ տարածվող լուրերի Դալաքյանը որոշել է ռուսամետ նոր կենտրոն ձևավորել և կուսակցության շարքերը համալրել ազդեցիկ դեմքերով: Ի դեպ նույն աղբյուրների փոխանցմամբ կուսակցությունը պետք է ղեկավարար ՊՆ  ղեկավարումը թողած Սեյրան Օհանյանը:

Այս տեղեկությունների  հավաստիությունը ճշտելու համար, մեր թղթակիցը, փորձեց կապ հաստատել Վիկտոր Դալաքյանի հետ: Նախկին ընդդիմադիրը չցանկացավ խոսել իր ապագա պլանների մասին: Ավելին նա հստակ արձանագրեց, որ լրագրողական համայնքից նեղացած է: Դալաքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  վերջին 4 տարիներին, ոչ մի լրագրողի հացազրույց չի տալիս և չի պատրաստվում  խախտել իր ուխտը:

Դիտվել է 1,091 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy