Չորսի նիստն այսօր

Հայկական6Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը այսօր իրենց հերթական փակ նիստն են անցկացնելու: Ենթադրվում է, որ քննարկումը կսկսվի հանրապետականի առաջարկած «գազային» ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորման վերաբերյալ հարցից:

Այսօր չորս ուժերը պետք է Ազգային ժողովի նախագահին պատասխանեն` մասնակցելո՞ւ են հանձնաժողովի աշխատանքներին, թե` ոչ: Ամենայն հավանականությամբ, նիստից հետո նաեւ համատեղ գրավոր հայտարարություն կտարածվի այդ հարցի վերաբերյալ: Դատելով նույն ուժերի մոտ երեկ տիրող տրամադրություններից` հնարավոր է, այսօր եւս վարչապետին անվստահություն հայտնելու հարցին հերթը չհասնի: Իհարկե, նիստի ընթացքում հարցը քննարկման առարկա կդառնա, բայց համապատասխան գործընթաց հարուցելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դժվար թե լինի, թեեւ նույն ուժերի ներկայացուցիչները, ինչպես խոստացել էին, դեռ անցյալ շաբաթվա վերջին պետք է այդ հայտարարությունը տարածեին:

Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը

 

 


Այս թեմայով