Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ. ԱԱԾ պետ

ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանին զեկուցել է` ոստիկանությունը էլէներգիայի թանկացման հարցում ժողովրդի կողքին էԱյսօր՝ հուլիսի 16-ին, գումարվեց կառավարության հերթական նիստը, որի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին խնդրեց պարզաբանել, թե ինչո՞ւ են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն անհանգստացած. չէ՞ որ իրենց աշխատավարձերը վճարվելու է:

Երվանդ Զարխարյանը նախ նշեց, որ արդեն ակնհայտ է ˋ նաիրիտցիների պարտքը վճարելու հնարավորություն կա, սակայն աշխատակիցներն առարկություններ ունեն: «Աշխատավարձի հաշվարկների հետ կապվածˋ դիմում-բողոքներ են եղել, այժմ ուսումնասիրություններ են կատարվում, երկու օր հետո կավարտվեն: Մենք կարող ենք խումբ-խումբ վճարել, բայց նաիրիտցիները դեմ են, պահանջում են միանգամից վճարել, բայց իրենք այդ դեպքում ստիպված կլինի սպասել»,- պարզաբանեց նախարարը:

Հովիկ Աբրահամյանը ընդահատեց նախարարին` դժգոհելով. «Շատ բարդ խոսեցիք, շատ բարդ: Խոսքն ինչո՞ւմն է , որ ուղղակի ավարտեք փաստաթղթերի պարզաբանման գործընթացն ու աշխատավարձերը միանգամիցˋ մեկ օրում վճարենք »: «Մենք էլ ասում ենքˋ այդ դեպքում պետք է սպասեն»,- արձագանքեց Երվանդ Զախարյանը: Վարչապետի եւ նախարարի զրույցն մասնակցեց ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը` նկատելով, որ նաիրտցիները կառավարության հանդեպ վստահություն չունեն: «Նաիրիտցիներն ասում ենˋ վճարեք մաս-մաս, 200 հոգու կտաք, հետո կասեք`գումար չկա, վերջացել է: Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ»,- ասաց ԱԱԾ պետը:

«Մենք հայտարարում ենք, եթե կսպասեն մինչև ամսվա վերջ, ապա մինչև ամսվա վերջին միանգամից կվճարեք, եթե ոչ` ապա մաս-մաս կվճարենք»,- կրկին պնդեց Երվանդ Զախարյանը, իսկ Աբրահամյանը նշեց.«Թող որոշեն ու հայտնեն իրենց որոշման մասին»:

Դիտվել է 297 անգամ
 


Այս թեմայով