Home » Real Politik » Չկա Կարեն Կարապետյանի կառավարություն

Չկա Կարեն Կարապետյանի կառավարություն

karenՏիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարություններ և կադրեր չկան, կա ՀՀԿ միասնական թիմ, որի առաջնորդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց, որ Գործադիր մարմնի նիստը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադարձ է կատարվել ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին, ներկուսակցական խնդիրներին, քննարկել են համակարգային փոփոխությունների շարունակականությանն առնչվող և այլ հարցեր:

Հարցին՝ քննարկվե՞լ են կառավարությունում փոփոխությունների հարցեր, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Բնականաբար, կլինեն փոփոխություններ», բայցև խուսափեց ուղիղ պատասխանից՝ նշելով, որ ժամկետներ դեռևս կան:

«Օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում կներկայացվեն ապագա թեկնածուները, մանավանդ որ՝ քանի դեռ քննարկումները շարունակվում են, անուններ հրապարակելը կոռեկտ չէ:

Հարցին էլ, թե Հովիկ Աբրահամյանի կադրերը լինելու ՞ են Կարեն Կարապետյանի կառավարությունում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ուզում եմ տեղեկացնել, որ չկան Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի … և այլ կադրեր, կա Հանրապետական կուսակցության միասնական թիմ։ Թե՛ Տիգրան Սարգսյանի, թե՛  Հովիկ Աբրահամյանի, թե՛ Կարեն Կարապետյանի կառավարությունը, մենք բոլորս մեկ քաղաքական թիմ ենք, որն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյան»:

Շարմազանովը կրկին ընդգծեց, որ ինչպես Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի  կառավարության ամբողջական պատասխանատուն եղել է   ՀՀԿ-ն, այդպես էլ Կարեն Կարապետյանի կաբինետի պատասխանատուն է:

Սակայն նորանշանակ վարչապետն, ըստ Շարմազանովի, կունենա լուրջ ազատություններ՝ կյանքի կոչելու այն գաղափարները, որոնց համար նշանակվել է վարչապետ:

Ի պատասխան հարցի, թե ազգային համաձայնության կառավարությունում կարո՞ղ են լինել այլ կուսակցություններ, Շարմազանովն ընդգծեց Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որ իրենց քաղաքական թիմի համար  դոգմա չէ կուսակցական պատկանելությունը, կարևորը ծրագրեր ունենալն է և դրանց համահունչ լինելը ՀՀԿ ծրագրին:

«Դուք գիտեք, որ երկու օր առաջ պատմական իրադարձություն տեղի ունեցավ. ընդդիմության ու իշխանության միջև վերաստորագրվեց  վերափոխված, բարեփոխված «Ընտրական օրենսգրքի» նոր տարբերակը, որը հերթական անգամ եկավ ապացուցելու, որ ՀՀԿ –ն ու իշխանությունը շահագրգռված են, որ գալիք տարվա պառլամենտական ընտրություններն անցնեն օրենքին համահունչ:

Շարմազանովն ամփոփեց, որ այս ջենթլմենական համաձայնագրով այլևս կա համաձայնություն. «Սրանով իշխանությունն արեց հնարավորը, որ գալիք տարվա ապրիլյան խորհրդարանական ընտրությունները գոնե ԸՕ մակարդակով գոհացնեն ընդդիմությանը»,- նշեց նա:

Ի դեպ՝ այսօրվա նիստին Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել, ինչի մասին լրագրողի հարցին ի պատասխան տեղեկացրեց Շարմազանովը՝ հիշեցնելով, որ այսօրվա մամուլում նշված էր, որ Աբրահամյանը մեկնել է արտերկիր, կոնկրետ՝ Դուբայ, իսկ այնտեղ լինելով, ՀՀԿ խոսնակի ընդգծմամբ, հնարավոր չէր մասնակցել ԳՄ նիստին:

Դիտվել է 573 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy