Չկա լարվածություն, չկա խնդիր վարչապետի հետ. Արծվիկ Մինասյան

big_40a03c0d438fedaf749c329b51a40e48«Նախարարության խնդիրները թվով 30-ն են, ակնհայտորեն ծավալուն, խորքային են, և մեր ստացած ֆինասավորումը բավարար չէ այդ բոլոր խնդիրները արդյունավետ լուծելու համար:  1-ին` տնտեսական զարգացման  քաղաքականության մշակման  համակարգման և մոնիթորինգի խնդիրն է, որը նախարարության հիմնարար ուղղություներից է,  այս ուղղությամբ  մենք կիրառել ենք ոլորտային քաղաքականությունների մշակման աշխատանքներ, բայց 7 ամսիների ընթացքում մեզ այդպես էլ չի հաջողվել մեկ  ամբողջական փաստաթուղթ ունենալ, և անկախ նրանից Էկոնոմիկայի նախարարությունը կլինի թե ոչ, կառավարությանը պետք է այնպիսի մի գերատեսչություն, որը որ այս փաթեթը պետք է մշակած ունենա, 2-րդ ` դոնոր կամզակերպությունների հետ համակարգման ուղղությունն է, երկրում պետք է լինի մի կառույց, որը կհամախմբի բոլոր կազամակերպությունների հետ աշխատանքերը ` վարկային ծրագրերից միչև դրամաշնորհային ծրագրեր,անհրաժեշտ է ,որպեսզի ինֆորմացիան կենտրոնանա մի տեղ և նույնիսկ բանակցություններ վարող գերատեսչությունները  կարողանան այդ ինֆորմացիայից օգտվելով հանդերձ, նաև ծրագրեր ներկայացնել: Մենք այսօր տիրապետում ենք 80 տոկոս ինֆորմացիային, թե ՀՀ տնտեսական կյանքում  ինչ ծրագրեր են իրականացվում, սակայն 20 տոկոսի համար` լրացուցիչ ջանքեր են  հարկավոր»,- այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:

 Վերջինս խնդիրներից առանձնացրեց ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին եկամտաստեղծ գործունեության մեջ ներգրավելու օրենսդրական նախաձեռնությունը, ասելով, որ այդ փաթեթն ամբողջությամբ պատրաստ է և գտնվում է կառավարությունում:

 Նախարարը  նաև նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ կադրային քաղաքականություն իրականացնելիս առաջնորդվել է պրոֆեսիոնալիզմի, հայրենասիրության և պատասխանատվոթյան սկզբունքներով: Նախարարությունը այդ յոթ ամիսների ընթացքում աշխատել է գերծանրաբեռնված:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կա լարվածություն վարչապետի ու ՀՅԴ-ական նախարարների միջև, Արծվիկ Մինսյանը նշեց, որ չկա լարվածություն, չկա խնդիր, կա բնականոն աշխատանքային պրոցես:

«Վստահ եմ, որ թե ՀՅԴ ԳՄ-ն, թե ՀՀԿ ղեկավար մարմինը քաղաքական համագործակցության հուշագիրը կյանքի կոչելու պատրաստակամություն ունեն, թվացյալ լարվածությունը ավելի շատ առանձին հատվածների ցանկությունն է, քան իրականում կա: Ավելի լավ չէ՞, որ կառավարության նիստերը լինեն բաց բանավիճային»:

Նրա խոսքով՝ երբևէ իր և վարչապետի միջև լարվածություն չի եղել,ավելին, ինքը շնորհակալ է վարչապետին, որ նա հստակ տեսակետ ունի, թե ինչպես թեթևացնել գործարարների վրա դրված բեռը, ինչպես նվազեցնել վարչարարությունը: «Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, հրաժարական տալու խնդիր չկա, այս պահին ես ժամանակավոր պաշտոնակատար եմ, կշարունակեմ աշխատել այնքան ժամանակ, մինչև նոր հրաման չլինի»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Դիտվել է 143 անգամ
 


Այս թեմայով