Չկասկածեք. Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1»-ի գործով նախկին նախագահներին հարցաքննելու մասին

Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմիններն առաջիկայում մանրամասներ կհայտնեն հանրությանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Մենք առաջիկայում մեր ունեցած տեղեկությունները, որքանով որ դրանք չեն խանգարի նախաքննությանը, այդ չափով պարբերաբար հաշվետու ենք լինելու հանրությանը», — հայտարարեց Դավթյանը։

Նրա խոսքով՝ երբ լինեն իրական արդյունքներ այս քրեական գործի շրջանակներում, կհրապարակվեն։

Հարցին, թե այս քրեական գործի շրջանակներում նախկին պաշտոնյաներ հնարավո՞ր է ձերբակալվեն, դատախազը պատասխանեց.

«Ում վերաբերյալ որ կլինեն օրենքով նախատեսված հիմքեր, նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված հարկադրման միջոցներ»։

Մյուս հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվեն, Դավթյանը պատասխանեց. «Երբ կլինեն օրենքով նախատեսված հիմքեր որևէ մեկին հարցաքննելու, առանց բացառության, որևէ մեկի նկատմամբ հարկադրանք կիրառելու օրենքով նախատեսված հիմքերով, չկասկածեք»։

Այս թեմայով