Չի կարելի 10-15 տարի ասել, որ ժամանակը չէ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին խոսել. Միքայել Մելքումյան

ԱԺ-ում մեկնարկեց ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բախշման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի առաջին նիստը:

Հանձնաժողովի նախագահ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկեց աշխատանքային կարգով հանձնաժողովի կազմում ներգրավվել նաև համապատասխան մասնագետների։

Անդրադառնալով գազի և էլեկտրաէներգիայի սակագաներին՝ Մելքումյանը նշեց, որ հիմա ճիշտ ժամանական է դրանք վերանայելու։

«Ես համոզված եմ, որ չի կարելի 10-15 տարի խոսել, որ առայժմ ժամանակը չէ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին խոսել։ Կարծում եմ՝ հակառակը.  հենց հիմա է ժամանակը դրա մասին խոսելու», — ասաց նա։

Մելքումյանն ընդգծեց, որ գազը սահմանից կրկնակի թանկ է հասնում սպառողին, ու հանձնաժողովի առաքելությունը լինելու է նաև ուսումնասիրել սահմանից սպառողին հասնող ամբողջ շղթան ու հասկանալ, թե տեխնոլոգիական կորուստների մասով ինչ իրավիճակ է։

Նա ընդգծեց, որ պետք է նաև կորուստների ու շահութաբերության հարցը նայել:
«Ով ա՞ որոշում, որ Գազպրոմի շահութաբերությունը պետք է լինի 10 տոկոս կամ ՀԷՑ-ինը՝14», — ընդգծեց Մելքումյանը։

Այս թեմայով