«Չի կարելի չիշիկ անել Սահմանադրության վրա»

սահմանադրականՀՀ նախկին վարչապետ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ- ում շարունակվող՝ Տնտեսական մրցակցության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց` չի կարելի թքել, «չիշիկ» անել Սահմանադրության վրա:

«Հիշո՞ւմ եք, որ դուք կուրծքներդ ծեծելով պաշտպանում էիք Սահմանադրությունը, որը ես չեմ պաշտպանել, բայց այս Սահմանադրությունում գրած ա… ի՞նչ իրավունք ունի հանրապետությունը 3 ամիս ապրի արտասահմանադրական միջավայրում»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը ու կոչ արեց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը չդարձնել ԽՍՀՄ գների կարգավորման պետական կոմիտե:

«Եվ, վերջապես, երրորդը. էդ ա պատճառը, որ գներն աշխարհում իջնում են, մենք չենք կարում ոչ գազի, ոչ նավթամթերքի գին իջեցնենք… ասում էինք չէ՞, մի քվեարկեք այդ պայմանագիրը»,-հավելեց նա։

 


Այս թեմայով