Չի եղել մի դեպք, որ Փաշինյանը որևէ կարծիք չհանդուրժի

 Լրագրողների հետ զրույցում  «Ելք» խմբակցության պատագամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստի ժամանակ Արծվիկ Մինասյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճին, ասա հարցը երկար ժամանակ եղել է վիճահարույց և բնական է, որ դրա վերաբերյալ պետք է թեժ քննարկում լինի, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատագամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստի ժամանակ Արծվիկ Մինասյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճին։

Նա ընդգծեց, որ գործադիրում գտնվում են մի շարք մարդիկ, ովքեր ժամանակին դեմ են հանդես եկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիրի բաղադրիչին, մինչդեռ ոչ մեկ կաշկանդված չէ իր կարծիքը հայտնել։

«Այնտեղ մարդիկ են, ովքեր ժամանակին իրենց անցած ճանապարհի ընթացքում որոշակի գործողություններ են արել պարտադիր կուտակային համակարգի հետ կապված, հետևաբար պետք է լիներ թեժ քննարկում», — նշեց Մարուքյանը։

Նա ընդգծեց, որ քաղաքացիների մեծ հատվածը դեմ է եղել ոչ թե վստահության պակասի, այլ պարտադիր բաղադրիչի պատճառով։

«Կառավարությունը հիմա ունի բարձր լեգիտիմության և վստահության ցուցանիշ, բայց մարդիկ, ովքեր դեմ են եղել պարտադիր բաղադրիչին, շարունակում են դեմ լինել։ Դա էլ է նորմալ, որովհետև քաղաքացիական հասարակությունում չեն կարող լինել որոշումներ, որ բոլորը կողմ են և երջանիկ», — ասաց նա։

Մարուքյանը նաև չհամաձայնեց այն պնդմանը, որ Փաշինյանի և Մինասյանի միջև տեղի ունեցած բանավեճեից հետո նախարարները ազատ չեն զգա իրենց կարծիքն արտահայտել, քանի որ Փաշինյանը հակադիր կարծիք չի ընդունում։

«Նիկոլ Փաշինյանի հետ գոնե մեկ տարի որպես ֆրակցիայի ղեկավար եմ աշխատել և չի եղել մի դեպք, որ Փաշինյանը որևէ կարծիք չհանդուրժի», — ասաց նա՝ ընդգծելով. «Ցանկացած նախարար կհամարձակվի իր տեսակետը հայտնել, որովհետև, եթե չլինի բազմակարծություն, տեսակետների բախում, ապա կառավարությունը չի կարող առաջ գնալ»։

 


Այս թեմայով