Չինացիները Արա Աբրահամյանի «մուրազը փորը թողեցին»

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի միջոցներով տարիներ առաջ Երևանի Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի հարևանությամբ սկսվեց ռուս ուղափառ եկեղեցու կառուցումը: Կառույցը այս տարի արդեն ավարտուն տեսքի է եկել, իսկ 2015 ապրիլի 22-ին, տեղի ունեցավ եկեղեցու զանգերի և խաչերի օծման արարողությունը:

Տարիներ առաջ Արա Աբրահամյանը իր մտերիմների շրջապատում հայտարարել էր, որ ռուսական եկեղեցին հատուկ նպատակով է կառուցում: Բան այն է, որ Իսակովի պողոտան Երևան մտնող գլխավոր ճանապարհն է: Այս ճանապարհով են օդանավակայանով  Հայաստան ժամանած կարևոր հյուրերը հասնում Երևան: Քաղաք մտնելուց առաջ հյուրերին առաջինը դիմավորում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, որը դուր չէր եկել Աբրահամյանին: Նա որոշել էր ԱՄՆ դեսպանատնից առաջ կառուցել ռուսական եկեղեցի, որպեսզի մեր երկիր եկող հյուրերը, ըստ աբրահամյանական տրամաբանության հասկանան, թե ովքեր են այստեղ տերերը:

Կարճ ժամանակ Աբրահամյանին հաջողվեց իր ծրագիրը կյանքի կոչել, սակայն այս տարի չինացիները որոշել են ալամ աշխարհի հայերի նախագահի «մուրազը փորը թողնել»: Չինաստանը որոշել է Հայաստանում նոր դեպսնատանուն կառուցել և տարածք է գնել նույն Իսակով պողոտայի վրա, սակայն ռուսական եկեղեցուց մի փոքր առաջ: Ստացվում է, որ Աբրահամյանի վաղեմի երազանքը չի կատարվի և օդանավակայանից եկող հյուրերին կդիմավորեն չինացիները և ոչ թե ռուսները:

 


Այս թեմայով