Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել չաջակցել Ճապոնիային

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել չաջակցել Ճապոնիային

arm13853517061Չինաստանի կառավարությունը ԱՄՆ-ին կոչ է արել զերծ մնալ Ճապոնիային աջակցություն ցուցաբերելուց՝ Արևելաչինական ծովում օդային պաշտպանության ճանաչողական գոտու ստեղծման հարցում: Այս մասին հայտնել է Չինաստանի ՊՆ ներկայացուցիչ Յան Յույցզյունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

«Վերջին տարիներին մենք նկատում ենք Արևելաչինական ծովում ճապոնական ռազմական օդանավերի ակտիվության բարձրացում»,- ասել է նա:

ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Ճապոնիան իրավունք չունի անպատասխանատու հայտարարություններ անելու ճանաչողական գոտու վերաբերյալ, իսկ ԱՄՆ-ը չպետք է անձնատուր լինի Ճապոնիային «արկածային ազդանշաններ ուղարկելու հարցում»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Չինաստանի ՊՆ-ն հայտարարել էր Արևելաչինական ծովում օդային պաշտպանության ճանաչողական գոտի ստեղծելու մասին, որում կներառեն նաև վիճելի Դյաոյույդաո (Սենկակու) կղզիները: Ավելի ուշ Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ այդ որոշումը Չինաստանի կողմից ընդունվել է միակողմանիորեն և կարող է անշրջելի հետևանքներ ունենալ:

Իր հերթին ԱՄՆ-ը հաստատել էր դաշնակցային պարտավորությունները՝ ապահովելու Ճապոնիայի անվտանգությունը՝ կապված Չինաստանի որոշման հետ:

Դիտվել է 20 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy